BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Շանթը` որպես ընդդիմադիր դաշտի լակմուս

Շանթը` որպես ընդդիմադիր դաշտի լակմուս
11.02.2014 | 14:23

«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը և անցյալ տարվա նոյեմբերի 5-ի իրադարձությունների արդյունքում նրա հետ ձերբակալված 14 հոգին արդեն երեք ամսից ավելի ազատազրկված են: Մի քանի իրավապաշտպան կազմակերպություն նրանց քաղբանտարկյալ է ճանաչել, իսկ Հայաստանի ընդդիմությունը, կամ ինչպես հիմա ավելի ընդունված է կոչել` ոչ իշխանական ուժերը բերանները ջուր են առել: Փաստ է, որ պարբերաբար երկրի գործող իշխանությունը փոխելու անհրաժեշտության կոչերով հանդես եկող ոչիշխանականները Շանթի ու մյուսների ձերբակալության հարցը իրենցը չեն համարում: Այս 15 հոգին դարձել են այն բորոտը, ում շուրթերից ճշմարտությունն է հնչում, սակայն ում կողքին կանգնողներ չկան, քանի որ վարակի վախը մեծ է: Հեղափոխության գաղափարներով եթե ոչ վարակվելու, ապա գոնե դրանցով որպես վարակված ընկալվելու վախը:
Տասնհինգ քաղբանտարկյալների ընտանիքների աջակցության համար ստեղծվել է «Շանթ և ազատություն» հիմնադրամը, իսկ Կապան քաղաքում ստորագրահավաք է սկսվել` ի պաշտպանություն քաղբանտարկյալների: Ստորագրահավաքի նախաձեռնող խումբը համարում է, որ պարտադիր չէ լինել Շանթի ու մյուս ձերբակալվածների քաղաքական հայացքների համակիր, խնդիրը մարդկանց քաղաքական դրդապատճառներով ազատազրկումն է, որը դեմ է Հայաստանի որդեգրած ժողովրդավարական արժեքներին: Արդեն 1000-ից ավելի ստորագրություն է հավաքվել:
Վերջին մեկ տարում, երբ ավելի ակտիվացան քաղաքացիական շարժումները և տեղի ու դրսի քաղաքական գործիչները կամ դիվանագետները կարևորում էին Հայաստանում քաղաքացիական հասարակության դերը, որոշ ընդդիմադիրներ նեղվում էին` հնչած կարծիքները համարելով իշխանության ջրաղացին ջուր լցնելու կամ ընդդիմադիր դաշտը չեզոքացնելու նպատակ: Կոնկրետ` Շանթ Հարությունյանի և մյուս ազատազրկվածների նկատմամբ նույն ընդդիմադիրների ձեռնպահ դիրքորոշումը, սակայն, ավելին է, քան այդ «չկամների» խոսքերն ու գնահատականները: Ինչպես ասում են` սուտն ավելի շուտ իրեն կմատնի, քան դու կփորձես այն բացահայտել:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1718

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ